Լույս է տեսել «Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում» կոլեկտիվ մենագրությունը

Դիտումների քանակ՝ 2888

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում» խմբի հեղինակած համանուն մենագրությունը լույս է տեսել: Խմբի ղեկավարը իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Աթոյանն է, անդամները՝ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ., «Ամբերդ»-ի ավագ հետազոտող Սոֆյա Օհանյանը և նույն ամբիոնի դասախոս Արփինե Մալքջյանը:

Աշխատանքը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը:

Մենագրության տպագիր տարբերակը կարող եք գտնել ՀՊՏՀ գիտական ընթերցասրահում, իսկ էլեկտրոնայինը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում, այս հղումով՝ media.asue.am/upload/amberd_matenagrer/Vardan_Atoyan.pdf :

Շնորհավորում ենք հեղինակներին և մաղթում գիտահետազոտական նոր աշխատանքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին