Մեր համալսարանում դասերը կմեկնարկեն փետրվարի 9-ին. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 7230

Օրեր անց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կմեկնարկի նոր ուսումնաշրջանը. փետրվարի 9-ին կսկսվեն 2017-2018 ուստարվա առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի դասերը: Դասացուցակներն արդեն հաստատվել են, դեկանատները մեզ են տրամադրել դրանց էլեկտրոնային տարբերակները, որոնց կարող եք ծանոթանալ  այստեղ:

Հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կիսամյակը կմեկնարկի փետրվարի 26-ին:

ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնում են, որ 2-րդ կիսամյակի համար ուսման վարձի զեղչի դիմումներն ընդունվելու են փետրվարի 9-ից մինչև մարտի 12-ը: ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը՝ այստեղ՝ media.asue.am/upload/2017_docs/npastneri_kanonakarg_22.06.2016.pdf :

Հիշեցնենք, որ այժմ համալսարանում քննաշրջան է, որն ամփոփվելու է փետրվարի 22-ին: Ընթացող վերահանձնումների ժամանակացույցերին, որոնք հրապարակել էինք ավելի վաղ, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-409:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին