ՀՊՏՀ-ում քննությունները մոտենում են ավարտին, առջևում վերահանձնումներն են

Դիտումների քանակ՝ 2183

ՀՊՏՀ-ում դեկտեմբերից մեկնարկած առկա և հեռակա կրթաձևերի քննությունները մոտենում են ավարտին: Այս մասին այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի 1-ին նիստում զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մանրամասնելով, որ քննություններն ընթանում են սահմանված քննագրաֆիկներին համապատասխան, արտառոց դեպքեր չեն եղել, առկա են մի քանի բողոքարկումներ:

Դեկանների զեկուցումների համաձայն, այս շաբաթ կավարտվեն բոլոր կրթաձևերով հայտարարված քննությունները և կսկսվեն  վերահանձնումները, որոնց գրաֆիկները ևս հաստատված են: Հիշեցնենք, որ դրանք ավելի վաղ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել էր, կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով`  https://asue.am/faculty/qn:

Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումներին, ուսման վարձավճարների գանձնման գործընթացին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին