Մեկնարկում է մագիստրոսների (հեռակա) դիպլոմների հանձնման գործընթացը
Փետրվարի 13-ից մեկնարկում է ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտներին ավարտական վկայականների (դիպլոմների) հանձնման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից և ներկայացնում մանրամասն պարզաբանում՝ դիպլոմը ստանալու կարգի մասին:
Դիպլոմները ստանալու համար շրջանավարտները պետք է գրանցվեն HEN-GEAR տվյալների բազայում: Հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները ստորև բերված հղումուվ պետք է մուտք գործեն էլեկտրոնային հարթակ, գրանցվեն և լրացնեն էլեկտրոնային հարցաթերթը (հարցաթերթի լրացման գործընթացը մանրամասն նկարագրված է ստորև կցված ուղեցույցում): Հարցաթերթը լրացնելուց հետո առցանց հարթակում ստեղծվում է շրջանավարտի համառոտ ինքնակենսագրականը` CV-ն, որը տեսանելի կլինի հայաստանյան և արտասահմանյան գործատուներին: Ուստի, խրախուսվում է հարցաթերթի հնարավորինս մանրակրկիտ լրացումը, որը բարձրացնում է գործատուի կողմից որոնման դեպքում շրջանավարտի CV-ի դիտողականությունը: Տվյալների բազան կնպաստի շրջանավարտների ծառայողունակության բարձրացմանը և աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը:
Շրջանավարտը պետք է գրանցվի բազայում և լրացնի հարցաթերթը նույնիսկ այն դեպքում, եթե չի ցանկանում իր մասին տվյալները հասանելի լինեն գործատուներին: Այդ դեպքում շրջանավարտն ուղղակի պետք է համապատասխան նշում կատարի հարցաթերթի այն հատվածում, որը վերաբերում է լրացված տվյալների հրապարակայնությանը: Պահպանելով գրանցման տվյալները և գաղտնաբառը (usename and password)` շրջանավարտը ցանկացած ժամանակ կարող է թարմացնել կամ փոփոխություններ կատարել իր առցանց CV-ում:
Շրջանավարտների գրանցումը և հարցաթերթի լրացումը պարտադիր նախապայման է դիպլոմները ստանալու համար: Հարցաթերթը լրացնելուց հետո շրջանավարտն իր անձնական էլեկտրոնային փոստի հասցեին կստանա հարցաթերթը լրացնելու մասին տեղեկանք, որը հարկավոր է տպել և շրջիկ թերթիկի հետ միասին ներկայացնել Շարունակական կրթության և կարիերայի բաժին:
Բազայում գրանցվելու և էլեկտրոնային հարցաշարը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով՝ international.almalaurea.it/armenia/?lang=am: Համակարգում գրանցվելու ճանապարհը Ձեզ ցույց կտա այսուղեցույցը:
Դիպլոմները կարող եք ստանալ աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից մինչև 17:00-ն, (ընդմիջում 13:00-13:30) համալսարանի գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկի 322 սենյակում: Դիպլոմը ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և տեղեկանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին