ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հայցորդը՝ նորարարության հեղինակ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի հայցորդ, երիտասարդ հետազոտող Արմինե Հարությունյանին հունվարի 18-ին ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից շնորհվել է օգտակար մոդելի հեղինակային իրավունքը հաստատող վկայական: Երիտասարդ նորարարի մոդելն առնչվում է «Միջնորմային սալիկների» արտադրությանը: Մոդելի փորձարկումներն անցկացվել են գերմանական հայտնի կազմակերպություններում, գործնական կիրառություն ստացել (այժմ կիրառվում է ռուսական «ООО Развития» կազմակերպությունում): Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:
Նորարարության հեղինակը նշում է՝ որ մեր երիտասարդությունը մեծ մտավոր ներուժ ունի և տեխնոլոգիական մերօրյա ժամանակաշրջանում նոր խոսք ասելու համար պետք է համառ ու հետևողական աշխատանք, հավատ ու խանդավառություն:
Իրեն աջակցելու համար Արմինեն շնորհակալություն է հայտնում գիտական ղեկավար, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանին և մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
Շնորհավորում ենք երիտասարդ գիտնականին, մաղթում նորանոր բացահայտումներ:
Լուսանկարները՝ մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին