Ո՞ր ֆակուլտետը կարժանանա «Լավագույն հումորային ծրագիր» մրցանակին. ավարտվեցին ՈւՀԱ ելույթները

Դիտումների քանակ՝ 1400

«Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնը  մոտենում է եզրագծին. 1 մշակութային միջոցառում ևս, և կորոշվի հաղթող ֆակուլտետը: Երեկ մեկնարկած ՈւՀԱ մրցելույթներն ավարտվեցին այսօր՝ ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության, մարքեթինգի ֆակուլտետների  ելույթներով: Ուրախներն ու հնարամիտները խնդություն ու ծիծաղ պարգևեցին հարյուրավոր ուսանողների: Տաղանդաշատ հումորիստ-ուսանողներից շատերն արդեն հայտնի էին նախորդ փառատոններից և հաճախ հենց նրանց՝ բեմում հայտնվելն էր առաջացնում հանդիսատեսի մեծ ոգևորությունը: Այսօրվա ելույթներն աչքի ընկան զվարճալի բեմադրություններով, զվարճալի կերպարներով, որ ուսանողները ստեղծել էին վարպետորեն:

Թե որ ֆակուլտետն է արժանացել ՈւՀԱ հաղթողի կոչմանը՝ հայտնի կդառնա  դեկտեմբերի 12-ին կայանալիք գալահամերգի ընթացքում, իսկ նույն օրը, երգ ու պարի մրցույթներից հետո, կորոշվի «Ուսանողական աշուն-2016»-ի հաղթողը:

Հիշեցնենք, որ հաղթողը որոշվում է մարզական և մշակութային առաջնություններում  ու  մրցույթներում վաստակած միավորների հանրագումարի արդյունքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին