Բարի աշխատանքային տարի. ՀՊՏՀ-ն վերսկսել է աշխատանքը
Հարգելի' ընթերցողներ, սիրելի ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ողջունում է ձեզ նոր աշխատանքային տարում:
Այսօր 2018թ. առաջին աշխատանքային օրն է, մեր համալսարանի բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել է աշխատանքը: Տարեսկիզբը հիանալի առիթ է՝ թարմ գաղափարներ կյանքի կոչելու, նոր եռանդով ու պատրաստակամությամբ աշխատանքները վերսկսելու, ուստի մաղթում ենք հաջողություն՝ ձեր բոլոր լավ նախաձեռնություններին: Դե ինչ, բարի սկիզբ ու ի գործ:
Ուսանողներին հիշեցնենք, որ դեկտեմբերին մեկնարկած քննաշրջանը կշարունակվի մինչև փետրվարի 22-ը: Քննագրաֆիկները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://asue.am/faculty/qn:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին