Նորություններ

Գտնվել է 8 նորություն

Հեռակա կրթաձևի 1-ին կուրսերում հոկտեմբերի 29-ին մեկնարկում է 1-ին կիսամյակը. դասացուցակները՝ առցանց

2018-2019 ուստարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերի 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները կսկսվեն հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին: Դեկանատները տրամադրել են դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:Հեռակայի բոլոր կուրսերի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝...

Մայիսի 29-ին քննաշրջանը սկսվում է. քննագրաֆիկներն՝ առցանց

Սիրելի ուսանողներ, սույն թվականի մայիսի 29-ին մեկնարկում է առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2017-18 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը, որը կտևի մինչև հունիսի 22-ը: Հունիսի 4-ից էլ սկսվում է հեռակա կրթաձևի քննաշրջանը: Դեկանատները հրապարակման են ներկայացրել քննագրաֆիկները, որոնք հասանելի են...

Բարի աշխատանքային տարի. ՀՊՏՀ-ն վերսկսել է աշխատանքը

Հարգելի' ընթերցողներ, սիրելի ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ողջունում է ձեզ նոր աշխատանքային տարում: Այսօր 2018թ. առաջին աշխատանքային օրն է, մեր համալսարանի բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել է աշխատանքը: Տարեսկիզբը հիանալի առիթ է՝ թարմ գաղափարներ կյանքի կոչելու, նոր եռանդով...

ՀՊՏՀ-ում մեկնարկել է քննաշրջանը

Այսօր վաղ առավոտից ֆակուլտետներում իրարանցում է. ուսանողները շտապում են լսարաններ՝ հանձնելու 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին քննությունը: Ինչպես մեզ հաղորդեց ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ այս տարի քննություններն անցկացվում են 2 եղանակով՝ թեստային (համակարգչային) և բանավոր: Քննաշրջանը կտևի 2 ամիս:...

Հայտնի է 1-ին կիսամյակի ստուգարքների, ամփոփիչ քննությունների, լուծարքների ժամանակացույցը

Ավարտին է մոտենում 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակը: Առկա բակալավրիատի և մագիստրատուրայի այս կիսամյակի ստուգարքների, ամփոփիչ քննությունների, լուծարքների ժամանակացույցն արդեն հայտնի է: ՀՊՏՀ ֆակուլտետներից մեզ են տրամադրել քննագրաֆիկները, որը ներկայացնում ենք բուհի պաշտոնական կայքում. դրանց կարող եք ծանոթանալ...

Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների պարտքերի վերահանձնման գործընթացի նախապատրաստումն ավարտվել է, քննագրաֆիկները կազմվել են: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝ նշելով, որ վերահանձնումները կկազմակերպվեն դեկտեմբերի 3-ին, 4-ին,...

2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննագրաֆիկներ, ժամանակացույց

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակում ենք առկա բակալավրիատի և մագիստրատուրայի 2013-2014 ուսումնական տարվա քննագրաֆիկները, որոնք ստացել ենք ֆակուլտետների դեկանատներից: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը...

Ուսանողները պետք է զգան, որ արդարություն կա. ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստում

Տնտեսագիտական համալսարանը պատրաստ է անցկացնել 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումը. նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են, քննագրաֆիկներն էլ պատրաստ են: Այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստում այս մասին ասաց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝...