Նոր մոտեցում՝ քննական գործընթացում

Դիտումների քանակ՝ 1429

ՀՊՏՀ ռեկտորատն այսօր կայացած նիստում քննությունների անցկացման վերահսկողության արդյունավետության բարձրացման, ուսանողների գիտելիքների ստուգումն առավել թափանցիկ դարձնելու, քննական գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով որոշեց առկա բակալավրիատի 2-4-րդ կուրսերի ուսանողների միջանկյալ համակարգչային քննություններին ներգրավել արտաքին հսկիչների, ովքեր ուսումնական բաժնի աշխատակիցների հետ միասին կվերահսկեն համահամալսարանական համակարգչային քննությունների անցկացման ընթացքը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ սա ևս մեկ քայլ է կրթության որակի բարելավմանն ուղղված հետագա մոտեցումները հստակեցնելու համար:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ռեկտորին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին