ՀՊՏՀ ուսանողուհին իր բանաստեղծությունների գիրքը նվիրեց ռեկտոր Կորյուն Աթոյանին
24.10.2016
Դիտումների քանակ՝ 1455
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Սարգսյանն իր «Երկու կյանք» բանաստեղծությունների ժողովածուի մեկ օրինակ այսօր նվիրեց ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գրքի շնորհանդեսը կայացել էր ուրբաթ:
Իր աշխատասենյակում ընդունելով ուսանողուհուն՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց հեղինակին, հետաքրքրվեց կատարված աշխատանքով, ինչպես նաև դեռևս չտպագրված, բայց հրատարակության պատրաստ ստեղծագործություններով: «Կկարդամ, այնուհետև, խոստանում եմ, կհայտնեմ անաչառ կարծիքս»,- ասաց համալսարանի ռեկտորը:
Անի Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին