«Երաժշտական դասամիջոց»՝ նվիրված Երևանի տոնին

Դիտումների քանակ՝ 1312

Մեր համալսարանի երկար դասամիջոցն այսօր տոնական էր. մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառում էր նախաձեռնել, որը համախմբեց ուսանողներին Երևանի մասին սիրված երգերի շուրջ: Բեմում էին ֆակուլտետի շնորհաշատ ուսանողուհիները, ովքեր հանդես եկան երգ ու պարով:

Վերջին պարի ժամանակ կազմակերպիչ-ուսանողները բեմ հրավիրեցին բոլորին:

Հիշեցնենք, որ մեր սիրելի մայրաքաղաքի 2798-ամյակը նշվեց հոկտեմբերի 8-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին