Հաստատվեց հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական ժամանակացույցը
ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր կայացավ ռեկտորատի տարեվերջյան նիստը, որը մեկնարկեց առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքների ներկայացմամբ: Դեկանները մանրամասն ներկայացրեցին, թե փորձառության քանի ուսանող է մասնակցել, քանիսն են հաշվետվություն ներկայացրել և պաշտպանել:
Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը, որը հաստատվեց:
Քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ հարցեր: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հիշեցրեց, որ վաղը տեղի է ունենալու գիտխորհրդի ընդլայնված նիստը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին