ՀՊՏՀ գրադարանը վերսկսել է աշխատանքը և սիրով սպասում է իր այցելուներին
ՀՊՏՀ գրադարանն այսօրվանից վերսկսել է իր աշխատանքը: Ստորև ձեզ ենք ներկայացնում գրադարանի տնօրինության՝ մեզ տրամադրած հայտարարությունը:
ՀՊՏՀ գրադարանի հարգելի այցելուներ, հիշեցնում ենք, որ գրադարանից օգտվելու կանոններին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «էլեկտրոնային գրադարան» բաժնում հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/գրադարան-150:
Առաջին կուրսեցիները գրադարանից կարող են օգտվել միայն հրամանագրվելուց հետո (որպես կանոն, հրամանագրվում են ուսման վարձը սահմանված ժամկետում վճարելուց հետո), իսկ գրադարանից օգտվելու կանոնների վերաբերյալ նրանց լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում:
Ներկայացնում ենք առաջին կուրսեցիների՝ գրադարանից օգտվելու օրերն ըստ ֆակուլտետների (ժամանակացույցը գործում է միայն սեպտեմբեր–հոկտեմբերին)
Երկուշաբթի՝ կառավարում
Երեքշաբթի՝ ֆինանսներ
Չորեքշաբթի՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ
Հինգշաբթի՝ տնտեսության կարգավորում և միջազգային տնտես. հարաբերություններ
Ուրբաթ՝ մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում, ինֆորմատիկա և վիճակագրություն
Հավելենք, որ Զեյթունում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն օգտվում են իրենց մասնաշենքում գտնվող գրադարանի ընթերցասրահից և Նալբանդյան 128 հասցեում գտնվող գրադարանի հիմնական ֆոնդից: Ի դեպ, գրադարանային ֆոնդի վերջին համալրումներին, առաջարկվող գրքային ֆոնդին և գրադարանի այլ ռեսուրսներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի էլեկտրոնային գրադարան բաժնում, ինչպես նաև գրքեր ներբեռնել բուհի տարածքում տեղադրված QR գրադարանից: Ուսանողներին հետաքրքրող այլ հարցերին սիրով կպատասխանենք նաև գրադարանի էլեկտրոնային փոստով՝ library@asue.am կամ asue.library@gmail.com հասցեներով:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրադարանի տնօրինությունը և աշխատակազմը պատրաստ է ընդունել մեր բուհի ուսանողներին և դասախոսներին: Մաղթում ենք բեղուն ուսումնական ու աշխատանքային տարի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին