ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են Բազմաչափ վիճակագրությանը և Էկոնոմետրիկային նվիրված դպրոց-սեմինարների
Հայաստանում բազմաչափ վիճակագրությանը և Էկոնոմետրիկային նվիրված դպրոց-սեմինարները (школа-семинар) պարբերաբար կազմակերպվում են չորս տարին մեկ անգամ` սկսած 1979 թվականից՝ Մոսկվայում 43 տարի մշտապես գործող «Բազմաչափ վիճակագրական վերլուծություն և իրական գործընթացների հավանականային մոդելավորում» թեմայով սեմինարի նմանությամբ և նախաձեռնությամբ: Այս սեմինարները դարձել են երկու երկրների գիտական կյանքի ավանդական և անքակտելի մասը:
Այս տարի դպրոց-սեմինարի մասնակիցները հյուրընկալվել էին Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձորում: 2016 թվականի հունիսի 26- ից հուլիսի 5-ը տեղի են ունեցել IX Միջազգային դպրոց-սեմինարի աշխատանքները` «Բազմաչափ վիճակագրություն և էկոնոմետրիկա» խորագրով: Սեմինարի կազմակերպիչներն են ՌԴ ԳԱ-ի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը (ЦЭМИ РАН), Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի Տնտեսագիտության Մոսկովյան դպրոցը (Московская школа экономики МГУ им. М.В. Ломоносова), Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, ԵՊՀ-ն, «Կիրառական էկոնոմետրիկա» ամսագիրը: Սեմինարի մեծարգո նախագահն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, ֆմգդ պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ԿՏՄԻ (ЦЭМИ РАН) փոխտնօրեն Սերգեյ Արտեմի Այվազյանը: Սեմինարին ՀՊՏՀ-ից մասնակցել են ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ. դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Միտոյանը,, տ.գ.թ. ասիստենտ Եվգենյա Բազինյանը:
Այս մասին հայտնում է Եվգենյա Բազինյանը՝ հավելելով, որ ինքը հանդես է եկել «ВЫЯВЛЕНИЕ ВЕДУЩИХ ИНДИКАТОРОВ В СФЕРЕ ТОРГОВЛИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ» զեկույցով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին