ՀՊՏՀ-ում մեկնարկել է քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 2080

Այսօր վաղ առավոտից ֆակուլտետներում իրարանցում է. ուսանողները շտապում են լսարաններ՝ հանձնելու 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին քննությունը:

Ինչպես մեզ հաղորդեց ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ այս տարի քննություններն անցկացվում են 2 եղանակով՝ թեստային (համակարգչային) և բանավոր:

Քննաշրջանը կտևի 2 ամիս:

Հեռակա և առկա կրթաձևերի քննագրաֆիկները հրապարակել էինք օրեր առաջ, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մաղթում ենք բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին