Այց «Հաղթանակ» զբոսայգի

Դիտումների քանակ՝ 1320

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոռեկտորները, դեկանները և այլ աշխատակիցներ այսօր առավոտյան այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի: Ամենամյա այս այցը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Մայիսը մեր ժողովրդի համար ընդունված է համարել հերոսական, հաղթանակների ամիս: Այսօր նաև եռատոն է, քանի որ մենք նշում ենք նաև Շուշիի ազատագրման փայլուն հաղթանակի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ձևավորման տարեդարձները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին