ՀՊՏՀ-ականները՝ ջահերով երթի մասնակից

Դիտումների քանակ՝ 1149

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  մեր համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրյակին միացել են համահանրապետական ջահերով երթին՝ բազմաթիվ քաղաքացիների  հետ Երևանի կենտրոնից  քայլելով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ պատրաստել է նաև Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակ, որտեղ մեր ուսանողները տարբեր լեզուներով  արտաբերում են «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

Հոլովակը կարող եք դիտել նշված հղումով՝ www.youtube.com/watch?v=sj78Xu_ma2I:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին