Չեխ-հայկական խառը առևտրային պալատի ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում էին
Մեր համալսարանում այսօր հյուրընկալվել էին Չեխ-հայկական խառը առևտրային պալատի նախագահ Ռադեկ Կուբիչեկը, քարտուղար Իվանա Տիլկերիդուն, նշված պալատի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հովհաննես Գևորգյանը:
Հյուրերը ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեցին Լոնդոնում կազմակերպվելիք 3-շաբաթյա ամառային լեզվի դպրոցին դիմելու մանրամասներ: Ամառային դպրոցը կազմակերպում է Չեխ-հայկական խառը առևտրային պալատը: Ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ կարիերանի և մարքեթինգի կենտրոնի և Չեխ-հայկական խառը առևտրային պալատի հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Վլադիմիր Գևորգյանը, գլխավոր մասնագետ Գրիշա Ամիրխանյանը:
Լոնդոնում կազմակերպվելիք ամառային դպրոցի մասին մանրամասներ կարող եք գտնել armeniaonline.eu կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին