Մեկնարկել է «Ուսանողական գարուն -2016» փառատոնը

Դիտումների քանակ՝ 1503

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա  «Ուսանողական գարուն» փառատոնը մեկնարկեց այսօր՝ վոլեյբոլի մրցաշարով:

Ինչպես մեզ տեղեկացրեց  ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսվել են միայն մարզական խաղեր, մշակութային մասը չի լինի՝ պայմանավորված ապրիլի սկզբին տեղի ունեցած արցախյան իրադարձությունների հետ:

«Ուսանողական գարուն -2016» փառատոնի շրջանակներում անցկացվելու են վոլեյբոլի, սեղանի թենիսի, հրաձգության, շախմատի, բազկամարտի առաջնություններ: Երկու շաբաթ տևող առաջնություններում կմրցեն ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների մարզիկ-մարզուհիները:

Նշենք, որ մարզական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը մեծապես աջակցում է  ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը:

Փառատոնի անցկացմանն  աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին