Հայտնի են 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակակիրների անունները

Դիտումների քանակ՝ 1728

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում հաստատվել է 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների մրցույթի հաղթողների անվանացանկը: Ստորև ներկայացնում ենք ուսումնական բաժնից ստացված անվանացանկը:

  1. Գագիկ Զարմավիրի Բադադյան (սովորում է անվճար համակարգում), կառավարման ֆակուլտետի հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 4-րդ կուրս, Զ.Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ:
  2. Մերի Ռոբերտի Օհանյան (սովորում է անվճար համակարգում), մաքսային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, Հ.Թումանյանի անվան կրթաթոշակ:
  3. Տաթևիկ Արաիկի Ռոստոմյան (սովորում է անվճար համակարգում), տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 4-րդ կուրս, Մ.Քոթանյանի անվան կրթաթոշակ:
  4. Մարինե Երվանդի Ալեքսանյան (սովորում է անվճար համակարգում), մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շուկայաբանություն (մարքեթինգ) մասնագիտության 4-րդ կուրս, Վ.Ներկարարյանի անվան կրթաթոշակ:
  5. Արշակ Քրիստի Իսոյան (սովորում է անվճար համակարգում), կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության 4-րդ կուրս, Ա.Արզումանյանի անվան կրթաթոշակ:
  6. Սոնա Կարենի Ոսկանյան ( սովորում է վճարովի համակարգում), հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի մասնագիտության 4-րդ կուրս, Կ.Կարագյանի անվան կրթաթոշակ:

ՈւԽ կրթաթոշակի է արժանացել՝ Էլմիրա Սարգսի Մուրադյանը (սովորում է վճարովի համակարգում), կառավարում մասնագիտության 4-րդ կուրս:

Նշենք, որ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն առաջիկայում կզրուցի նրանց հետ և կներկայացնի դիմանկարների շարք:

Շնորհավորում ենք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին