Աստղադիտում և գեղեցիկ երեկո ՀՊՏՀ-ականների համար

Դիտումների քանակ՝ 2412

ՀՊՏՀ ասպիրանտ Ծովակ Ոսկանյանի նախաձեռնությամբ և ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի աջակցությամբ այսօր բուհի հարակից այգում կազմակերպվել է աստղադիտում: ՀՊՏՀ ուսանողները բարձրակարգ աստղադիտակների միջոցով դիտել են երկնային մարմիններ ու նախնական գիտելիքներ ձեռք բերել տիեզերքի կառուցվածքի, երկնային մարմինների շարժի վերաբերյալ։

ՀՊՏՀ-ականները դիտել են Լուսինը, Երևակը (Սատուրն), Լուսնթագը (Յուպիտեր) և Ալբիրեոն (կրկնակի աստղ Կարապի համաստեղությունում): Ծովակ Ոսկանյանը, ում հետաքրքրություններից մեկը աստղագիտությունն է, ուսանողներին է ներկայացրել երկնային մարմինների մասին ուշագրավ տեղեկություններ:

Աստղադիտումը կազմակերպելուն մեծապես աջակցել է մարքեթինգի ամբիոնի դոցենտ,  ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սա մի միջոցառում էր, որը համալսարանականներին հետաքրքիր գաղափարի շուրջ կրկին համախմբելու առիթ էր: Ուսանողներն աստղադիտումից հեռացել են վառ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Դիանա Գալոյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Աստղազարդ երեկոյի գեղեցիկ ակնթարթները տե'ս լուսանկարներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին