Ռեկտորատի հերթական նիստում ներկայացվեցին վերահանձնումների արդյունքները
08.10.2019
Դիտումների քանակ՝ 1616
Այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը՝ օրակարգային մեկ հարցով: Դեկանները զեկուցեցին առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների՝ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին: Ըստ ֆակուլտետների՝ դեկանները ներկայացրեցին իրավիճակը, նշվեց, որ հեռացման է ենթակա 11 ուսանող:
Ընթացիկ հարցերի շարքում ներկայացվեցին ուսանողների դիմումներն՝ ուղղված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին: Դրանք վերաբերում էին բացակայությունների, ծրագրերի մասնակցության և այլ հարցերի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին