ՀՊՏՀ-ում էր պրոֆեսոր Աուրեո Մելլո Կրտսերը

19.10.2023
Դիտումների քանակ՝ 613

Հոկտեմբերի 18-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Աուրեո Մելլո Կրտսերը։ Պրոֆեսորը ՀՊՏՀ ուսանողների համար հանդես է եկել Բրազիլիայի և Լատինական Ամերիկայի պատմության, տնտեսության վերաբերյալ դասախոսությամբ։

Աուրեո Մելլո Կրտսերը հանդիպել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, բուհի միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ։ Վերջիններս հյուրին ներկայացրել են համալսարանի գործունեությունն ու հաջողությունները, միջազգայնացման գործընթացում որդեգրած քաղաքականությունը, քննարկել համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Օտարերկրացի հյուրը համալսարանում շրջայց կատարելու ընթացքում կանգ է առել «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը, հետազոտական ծրագրերին։