ՀՊՏՀ-ում էր Գդանսկի համալսարանի պրոֆեսոր Փշեմիսլավ Բորկովսկին
«Էրազմուս+»-ի դասախոսների միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 1-5-ը ՀՊՏՀ-ում դասախոսել է Գդանսկի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, պրոֆեսոր Փշեմիսլավ Բորկովսկին։
Պրոֆեսորը տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար դասախոսել է «Տրանսպորտային քաղաքականությունը և ոլորտի ընթացիկ զարգացումները» և «Ռիսկերի գնահատումը խոշոր ներդրումային ծրագրերում» թեմաներով։
Փշեմիսլավ Բորկովսկին հանդիպել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանի, բուհի միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու բուհերի համագործակցության ուղիները, առկա ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Անդրադառնալով ՀՊՏՀ-ի հետ համագործակցությանը՝ պրոֆեսոր Փշեմիսլավ Բորկովսկին գոհունակությամբ ընդգծել է, որ այն կայուն հիմքերի վրա է՝ ընդլայնման մեծ հնարավորություններով։