ՀՊՏՀ դասախոսն այցելել է լիտվական համալսարան

08.05.2023
Դիտումների քանակ՝ 701

«Էրազմուս+»-ի դասախոսների միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Սիմոն Իսկաջյանը ապրիլի 17-21-ը Լիտվայի Ալիտուս քոլեջ-Կիրառական գիտությունների համալսարանում դասախոսել է «Սերվիս մարքեթինգ» թեմայով։ Նրա փոխանցմամբ՝ դասախոսությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում՝ քննարկումների և մտքերի փոխանակության առիթ ընձեռելով։

Այցի ընթացքում ՀՊՏՀ դասախոսը մասնակցել է «Բարձրագույն կրթության դերը հասարակության մեջ․ մարտահրավերներ, միտումներ, հեռանկարներ» թեմայով գիտաժողովին, ինչպես նաև մասնագիտական և հետագա համագործակցությանն ուղղված քննարկումների։

Սիմոն Իսկաջյանը էրազմուսյան իր առաջին փորձն արդյունավետ է համարում, ընդգծում՝ ծանոթությունների հաստատման և փորձի փոխանակման տեսանկյունից այցը կարևոր էր և կառուցողական։

Ալիտուս քոլեջ-Կիրառական գիտությունների համալսարանը, դասախոսի փոխանցմամբ, հրաշալի վայր է ուսումնառության համար՝ համալրված նորագույն տեխնոլոգիաներով, զարգացած ենթակառուցվածքներով, լաբորատորիաներով, սպորտային համալիրով։