ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

02.09.2022
Դիտումների քանակ՝ 3901

2022 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էապես բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Մասնավորապես, համալսարանի պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը և դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 և 350.000 ՀՀ դրամ:

Պրոֆեսորների և դոցենտների աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա մի կողմից ներգրավել լավագույն կադրերին, մյուս կողմից՝ երիտասարդ սերնդի համար կստեղծի գիտությամբ և հետազոտությամբ զբաղվելու էական խթաններ: Նույն նպատակի իրացման համար Տնտեսագիտականն իր դասախոսներին հնարավորություն է ընձեռում ամսական մինչև 250.000 ՀՀ դրամի չափով հավելյալ վարձատրություն ունենալու՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թիմերում ներգրավվելու և ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների կարիքների բավարարման նպատակով հետազոտություններ իրականացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Տնտեսագիտականը բարձրացրել է նաև վարչական աշխատողների աշխատավարձը՝ միջինում 5%-ով: