Խոստումնալից մեկնարկ. ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ է գրանցել

Դիտումների քանակ՝ 2074

Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում Futsal League A-ի շրջանակում երեկ կայացել է ՀՊՏՀ և Մովիսթար ֆուտզալի թիմերի հանդիպումը: Մեր հավաքականը խոշոր՝ 8:1 հաշվով հաղթանակ է արձանագրել: Այս մասին տեղեկացանք ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ, ՀՊՏՀ ֆուտզալի թիմի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանից:

Մրցաշրջանում առաջին հաղթանակը ոգևորել է ՀՊՏՀ ֆուտզալիստներին, առջևում նոր հանդիպումներ են:

Շնորհավորում ենք և մաղթում գոլառատ հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին