Սեմինար՝ նվիրված աշխատանքային իրավունքների պաշտպանությանը

26.02.2024
Դիտումների քանակ՝ 641

Փետրվարի 23-ին Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, «Սոլիդարիթի սենթեր» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպել էր սեմինար՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը առաջին աշխատավայրում» թեմայով։

Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արսեն Պետրոսյանը՝ կարևորելով այն մարտահրավերները, որոնց ուսանողները կարող են հանդիպել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելիս։

Սեմինարին ելույթ ունեցան Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Էդգար Չախոյանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Էդիկ Գուլյանը։ Ներկայացվեցին աշխատանքային իրավունքները, աշխատավայրում հաճախակի հանդիպող իրավունքների խախտումները, անդրադարձ կատարվեց նաև արհմիությունների պաշտպանության մեխանիզմներին։

Սեմինարի մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։