Հրապարակում ենք ՀՊՏՀ առկա, վճարովի ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվածների անունները

Դիտումների քանակ՝ 6950

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է 2018-2019 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվածների անունները:
Հանձնաժողովից նաև տեղեկացնում են, որ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները առաջիկայում պետք է վճարեն առաջին կիսամյակի ուսման վարձը և մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը անդորրագրերը ներկայացնեն ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով:
Վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին` անդորրագրում նշելով անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտություն և կուրս:
Շնորհավորում ենք բոլորին, մաղթում ուսումնառության գիտելիքաստեղծ ու գիտականությամբ հագեցած արգասաբեր տարիներ, մասնագիտական կայացման ու առաջընթացի կարևորության բարձր գիտակցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին