Հասանելի է «Բանբեր ՀՊՏՀ»-ի նոր համարի էլեկտրոնային տարբերակը

Դիտումների քանակ՝ 2452

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2018 թ. 2-րդ թողարկման էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am): Տե՛ս այստեղ: Համարն սկսվում է «Տնտեսագիտության տեսություն» խորագրով, որտեղ զետեղված են Ֆիրուզա Մայիլյանի «Մարդկային կապիտալում կատարվող ներդրումների առանձնահատկությունները», Աշոտ Մարկոսյանի, Միքայել Միքայելյանի, Էլյանորա Մաթևոսյանի «Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության մի քանի առաջնահերթություն», Միխայիլ Թավադյանի «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը նպաստող ժամանակակից գործոնները», Ֆրիդա Բահարյանի, Էմմա Մովսիսյանի «Հակագնագցման միջոցները տնտեսավարման արդի պայմաններում. միջազգային միտումները և Հայաստանի փորձը» հոդվածները:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագիրն սկսվում է Գագիկ Վարդանյանի և Սերգեյ Իգնատովի «Օտարերկրյա ուղղակի ներդրումների որոշիչ գործոնների տեսամեթոդաբանական տեսանկյունները» ռուսերեն հոդվածով: Նույն խորագրում տեղ են գտել նաև Դավիթ Հախվերդյանի և Տաթևիկ Վարդանյանի «Աշխատուժի միջազգային միգրացիայի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա», Գրիգոր Նազարյանի, Աննա Փախլյանի «Լոգիստիկ ծառայությունների աութսորսինգ. միջազգային միտումներ», Ռուզաննա Եղիազարյանի «Գլոբալացման ազդեցությունը ժողովուրդների և ազգերի քաղաքականության, լեզուների և աշխարհայացքային դրսևորումների վրա» հոդվածները:
«Կառավարում և զբոսաշրջություն» խորագրում «Մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության գնահատման արդի հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով հանդես է գալիս Մարի Ստեփանյանը, «Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն լեհ զբոսաշրջիկների համար» թեմայով՝ անգլերենով Գայանե Թովմասյանը և Մարիա Յոհան:
«Ֆինանսներ և ապահովագրություն» վերտառությամբ ընդգրկված են Վարդան Բոստանջյանի և Արմինե Զախարյանի «Ֆինանսական հնարավորությունների ընդլայնման ուղիները ՀՀ բաժնետիրական ընկերություններում», Սերգեյ Սուքիասյանի «Ֆինանսական ներգրավվածության նշանակության մասին», Հայկազ Հովհաննիսյանի «Նոր երևույթ արժութային և ֆինանսական համակարգում», Նարինե Սարգսյանի «Դրամական հոսքերի կառավարչական վերլուծության հիմնախնդիրները առևտրային բանկերում», Գայանե Հարությունյանի «ՀՀ ապահովագրական շուկայի եկամուտների հավասարաչափ բաշխվածության որոշումը» աշխատությունները:
Բնօգտագործման տնտեսագիտության հիմնահարցերին համանուն խորագրում անդրադառնում է Նադեժդա Աֆյանը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ըստ տեխնածին ծանրաբեռնվածության ցուցանիշի» հոդվածով, տնտեսամաթեմատիկական մոդելավորմանը՝ Ալբերտ Սարգսյանը «ՀՀ-ում նորամուծական գործընթացների գնահատումը լատենտ փոփոխականի մոդելավորման միջոցով», իրավագիտությանը՝ Լյուբա Մեհրաբյանը «Լիզինգի` որպես ձեռնարկատիրական պայմանագրային բարդ հարաբերությունների իրավական առանձին կարգավորման անհրաժեշտությունը», կրթական համակարգին՝ Մարիանա Քոչարյանը «Կրթության տեղեկատվայնացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում», լեզվաբանությանը՝ Արմինե Գրիգորյանը և Լուսինե Հարությունյանը «Զարմանք արտահայտող լեզվամիավորների իմաստային կառուցվածքի առանձնահատկությունները» և Ռուզաննա Խոստիկյանը «Հոմանիշության կարևորությունը ընդհանուր և գործարար անգլերենում» հոդվածներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին