Ռեկտորատի նիստ՝ ուսումնական տարվան ընդառաջ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ արձակուրդներից հետո ռեկտորատի առաջին նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:
Նիստը սկսելուց առաջ համալսարանի ռեկտորը շնորհավորեց ռեկտորատի անդամներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ հույս հայտնելով, որ ուսումնական տարում հնարավոր կլինի իրականացնել բուհի առջև դրված նպատակները, բարձր մակարդակով իրականացնել ուսումնակազմակերպական աշխատանքները:
Ռեկտորատը քննարկեց արձակուրդի շրջանում մի քանի ուսանողից ստացված դիմում՝ մեկը ուսման վարձի զեղչի, մյուսը՝ արտերկրում ուսանելու վերաբերյալ, որոնք հաստատվեցին:
Այնուհետև անդրադարձ արվեց նոր ուսումնական տարվա նախապատրաստմանը վերաբերող հարցերի, մասնավորապես նոր ընդունված ուսանողների փաստաթղթային ձևակերպումներին, լսարանային ֆոնդի բաշխմանը: Կորյուն Աթոյանը հանձնարարեց մանրամասն քննարկել առկա հարցերը և տալ լուծումներ, որպեսզի սեպտեմբերից ուսումնական-կրթական գործընթացը իրականացվի անխափան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին