ՀՊՏՀ-ում վերահանձնումներ են ընթանում

Դիտումների քանակ՝ 2031

Սիրելի ուսանողներ, հիշեցնում ենք, որ համալսարանում երեկվանից մեկնարկել և ընթանում են ՀՊՏՀ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա բակալավրիատի վերահանձնումները: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուսումնական բաժնից, վերահանձնումներն ընթանում են հետևյալ ժամկետներում՝
1-ին վերահանձնումը՝ 25.06.2018-03.07.2018թ․ ներառյալ
2-րդ վերահանձնումը՝ 10.09.2018-18.09.2018թ․ ներառյալ
Դեկանատներից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հրապարակման ներկայացված ժամանակացույցերը ևս ավելի վաղ հրապարավել են կայքում. դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:
Սիրելի ուսանողներ, բոլոր քննագրաֆիկները, դասացուցակները և ուսումնական գործընթացին վերաբերող հնարավոր բոլոր մանրամասները ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի հատուկ բացված բաժնում: Առաջարկում ենք հետևել «Ուսանող» խորագրին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին