Հերթական այցը Եպիսկոպոսյանների ընտանիքին. օգնում են ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները

Դիտումների քանակ՝ 1159

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանի նախաձեռնությամբ, լեզուների ամբիոնի անձնակազմի, ռեկտորատի, հաշվապահական հաշվառման, անձնակազմի կառավարման, քարտուղարության բաժինների աշխատակիցների, տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսեցիների աջակցությամբ և ուսանողներ Քնարիկ Սարգսյանի և Վահան Չոբանյանի անմիջական մասնակցությամբ հունիսի 29-ին այցելություն է կազմակերպվել Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում ապրող Եպիսկոպոսյանների ընտանիքին, որտեղ մեծանում են 4 անչափահաս երեխաներ, և որոնց հետ 6 տարուց ավելի է, ձևավորվել է մարդկային, բարեկամական ու ջերմ հարաբերություններ:

«Այս անգամ ձեռք ենք բերել հեռուստացույց, միկրոալիքային վառարան, սնունդ, հագուստ, խաղալիքներ: Ընտանիքը մշտապես մեր տեսադաշտում է ու մեր հոգածության կենտրոնում, այս տարիների ընթացքում մանուկները հասակ են առել և նրանց հանդեպ մարդկային սիրո, բարեգթության այս դրսևորումը նաև լավ օրինակ է ուսանողների համար՝ կարիքավորին աջակցելու և օգնության ձեռք մեկնելու առումով»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Կարագուլյանը, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և հավելեց, որ բարեգործությունը շարունակական է լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին