«Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Վանականներն ունեն գաղտնիք» գրքերի հեղինակը՝ ՀՊՏՀ-ում

25.04.2024
Դիտումների քանակ՝ 352

ՀՊՏՀ գրամշակութային ակումբի «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» նախագծի շրջանակում մեր համալսարանում այսօր հյուրընկալվել էր գրող, սցենարիստ, երաժիշտ, հաղորդավար, վիդեոբլոգեր, «Թունելից 13 կմ հեռավորության վրա», «Վանականներն ունեն գաղտնիք» ստեղծագործությունների հեղինակ Ռուբեն Եսայանը։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփմամբ ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ռուբեն Եսայանը ներկայացրեց իր փորձը, խորհուրդներ տվեց ապագա գրողներին, մասնավորապես՝ որ ժանրերում կարելի է լինել մրցունակ, անդրադարձավ իր երաժշտական գործունեությանը։

Հանդիպման անակնկալ հյուրն էր դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանը։ Վերջինս Ռուբեն Եսայանի հետ հանդես է գալիս նոր երաժշտական նախագծում։ Զրույցի ընթացքում հյուրերը պատմեցին համագործակցության ընթացքի, գեղեցիկ դրվագների մասին և ՀՊՏՀ բեմում հանդես եկան նոր երգի պրեմիերայով, որի առաջին ունկնդիրները դարձան ՀՊՏՀ-ականները։