«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանը. հնարավոր ազդեցությունների գնահատման փորձ». վերլուծում են «Ամբերդ»-ի փորձագետները

01.03.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 2125

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է ՀՊՏՀ ասպիրանտ Նարեկ Կարապետյանի և տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դասախոս Հայկ Բեջանյանի համահեղինակած՝ «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանը. հնարավոր ազդեցությունների գնահատման փորձ» վերտառությամբ վերլուծականը։

Հեղինակները լուսաբանել են ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր տնտեսական հետևանքները, հանգել են գիտական կարևորություն ներկայացնող եզրակացությունների։

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ գլոբալ տնտեսական հակազդեցության՝ լրացուցիչ պատժամիջոցների խնդրին՝ փորձագետները վերլուծել են ՀՀ հիմնական առևտրային և տնտեսական գործընկեր ՌԴ-ի տնտեսական շոկի ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա, եզրահանգել, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները անկասկած կանդրադառնան մեր երկրի վրա։ Թե որքանով չափելի կլինեն այդ բացասական ազդեցությունները, առաջարկում ենք տեղեկանալ՝ ընթերցելով վերլուծականը։