Հեռակա կրթաձևի մի քանի կուրսերում մեկնարկում է նոր ուսումնական տարին. դասացուցակներն՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1672

Սիրելի՛ ուսանողներ, այսօր մեկնարկում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա բակալավրիատի 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի, ինչպես նաև հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասերը: Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը հրապարակման է ներկայացրել այդ կուրսերի դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ «Դասացուցակներ» բաժնում:

Հեռակա բակալավրիատում և հեռակա մագիստրատուրայում ուսումնական պարապմունքների, քննաշրջանի, վերահանձնումների, ինչպես նաև գիտամանկավարժական փորձառության և մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին