Կայացավ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի գիտական սեմինարը
ՀՊՏՀ ամբիոններն ամփոփում են 2019թ. աշխատանքը: Այսօր գիտական հաշվետվություն ներկայացրեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնը:
Սեմինարին ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, վերոնշյալ ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ասպիրանտներ, ուսանողներ:
Թաթուլ Մկրտչյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին և զեկուցումների թեմաները ներկայացնելու համար խոսքը տրամադրեց ամբիոնի վարիչին:
Զեկուցեցին ամբիոնի դոցենտ Արմեն Ղազարյանը՝ «Նեյրոնային ցանցերի կիրառությունը էլեկտրոնային կառավարման համակարգերում», ասիստենտ Անուշ Թումանյանը՝ «Պարտադիր բժշկական ապահովագրության մոդելավորման խնդիրները ՀՀ-ում», դասախոս Հռիփսիմե Օսիպյանը՝ «Տեղեկատվական ենթակառուցվածքներ» թեմաներով:
Զեկուցումներում արծարծվում էին հայաստանյան գործունեության տարբեր ոլորտներում էլեկտրոնային կառավարման հարցերը:
Ելույթներն ընդմիջվեցին հարցուպատասխանով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին