ՀՊՏՀ ռեկտորատում ներկայացվեցին մագիստրատուրայի փորձառության արդյունքները. 10 ուսանող կհեռացվի

Դիտումների քանակ՝ 1734

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգում մագիստրատուրայի կրթաձևին վերաբերող հարցեր էին: Դեկանները զեկուցեցին առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքների մասին՝ նշելով, որ գործընթացը կազմակերպվել է պատշաճ, ուսանողները փորձառության արդյունքում ներկայացրել են հաշվետվությունները: Ինչպես նշվեց, այս հարցի արդյունքներով  հեռացման է ենթակա 2 ուսանող:

Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունների արդյունքներով, ինչպես զեկուցեցին դեկանները, հեռացման է ենթակա 8 ուսանող:

Ռեկտորատն անդրադարձավ ընթացիկ հարցերի ևս, ներկայացվեցին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին