Սոցիալական ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում․ շարունակվում է ՀՊՏՀ հիմնական աշխատակիցներին բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցումը

11.01.2023
Դիտումների քանակ՝ 1255

ՀՊՏՀ հիմնական աշխատակիցներն այս տարի ևս հնարավորություն կունենան անվճար օգտվելու բժշկական ապահովագրության ծառայություններից։ Մեր բուհը, գնումների ընթացակարգին համապատասխան, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ բժշկական ապահովագրության պայմանագիր է կնքել 2023 թ․ հունվարի 10-ին։ Պայմանագիրն այսօրվանից ուժի մեջ կլինի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։

Այսպիսով, ՀՊՏՀ ղեկավարությունը բուհի աշխատակիցների համար որակյալ բժշկական օգնությունը դարձնում է առավել հասանելի ու մատչելի։

Հիշեցնենք, որ բժշկական ապահովագրության ծառայությունները հատուցվում են շտապ և անհետաձգելի բուժօգնության, արտահիվանդանոցային (ամբուլատոր) բուժօգնության, ներհիվանդանոցային (ստացիոնար) բուժման դեպքերում, ներառված են նաև ակնաբուժությունը, ստոմատոլոգիան, հղիությունն ու ծննդօգնությունը, օնկոլոգիան, սրտաբանությունը, քրոնիկ հիվանդությունները և տարեկան կանխարգելիչ բուժզննումը։

Բժշկական ապահովագրության ծառայությունների նկարագիրը, համագործակցող բժշկական հաստատությունների ցանկը, ատամնաբուժական ծառայությունների միջինացված գնացուցակը և այլ մանրամասներ՝ այստեղ։