«Սոցիալական հետազոտություններ» լաբորատորիան ներկայացնում է էլեկտրոնային պարբերականի նոր համարը

Դիտումների քանակ՝ 1763

ՀՊՏՀ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիան հանդես է եկել «Հայաստան. Սոցիալական միտումներ» էլեկտրոնային պարբերականի նոր թողարկմամբ, որը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտաուսումնական լաբորատորիաներ» խորագրում տվյալ լաբորատորիայի էջում
«ՀՀ Կառավարությունն օրեր առաջ ԱԺ ներկայացրեց 2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի՝ այսուհետ պետական բյուջեի մասին օրենքը ԱԺ-ն կքննարկի և կհաստատի Ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բյուջետային նոր ձևաչափի կառուցվածքում տեղ գտած հիմնական փոփոխությունները, ինչպես նաև սոցիալական ոլորտների բյուջետային ծրագրերը»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ԳՈՒԼ ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին