ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Սոնա Գրիգորյան

27.03.2024
Դիտումների քանակ՝ 393

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Գրիգորյանն է։ Արդեն 2 տարի է՝ աշխատում է Teleperformance միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղում՝ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ (գերմաներենով)։

Սոնան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը և արդեն որոշում է ընդունել նույն մասնագիտությամբ մագիստրոսական կրթություն ստանալ արտերկրում։ Մեզ հետ զրույցում նա նշեց․ «Համալսարանը, բացի կրթությունից, ինձ տվել է հնարավորություն ծանոթանալու, շփվելու, խորհուրդներ լսելու այնպիսի մարդկանցից, որոնց առօրյա կյանքում դժվար կամ գուցե անհնար կլիներ հանդիպել»։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։