Մարզական քրոնիկոն

17.10.2022
Դիտումների քանակ՝ 1126

Այս օրերին ընթանում են ՀՀ 23-րդ ուսանողական մարզական խաղերը։ Անհատական և թիմային մրցաձևերում ակտիվորեն մասնակցում են նաև ՀՊՏՀ ուսանող մարզիկները, որոնցից մի քանիսն արդեն ավարտել են իրենց մրցելույթները՝ նշանակալի արդյունքներ գրանցելով։

Այսպիսով, մարզական խաղերի շրջանակում հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած լողափնյա վոլեյբոլի առաջնությանը ՀՊՏՀ տղաների թիմը (Հովհաննես Հովհաննիսյան՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, Դավիթ Մալոյան՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ) գրավել է 3-րդ հորիզոնականը։ Օրեր անց կայացան տղաների և աղջիկների բասկետբոլի առաջնությունների եզրափակիչ խաղերը։ Դիտարժան մրցելույթից հետո ՀՊՏՀ աղջիկների թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը։

Օրերս մեկնարկել է նաև ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2022-2023 թթ. առաջնությունը: Մեկնարկային խաղում «ՀՊՏՀ Երևան»-ը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, անզիջում և հետաքրքիր պայքարում 4։3 հաշվով առավելության է հասել «Թիմ ՖԱՖ»-ի նկատմամբ: «ՀՊՏՀ Երևան» թիմը, որը նախորդ՝ 2021-2022 մրցաշրջանում, դարձել էր բրոնզե մեդալակիր, այս տարի ևս նորացված կազմով մասնակցություն է ունենում մրցաշրջանին․ թիմում ընդգրկված են ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մարզիկներ։

Մեր մարզասեր ընթերցողներին նաև հայտնենք, որ ՀՊՏՀ-ում այս օրերին պատրաստվում են ՀՀ 23-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող վոլեյբոլի և «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարի եզրափակիչ փուլերին։

Առաջիկա խաղերում մեր մարզիկներին մաղթենք հաջողություն և լավագույն արդյունք։