«21-րդ դարում պետությունը պետք է ունենա ուղեղային կենտրոն». Վարդան Աթոյանի հարցազրույցը՝ «Իրավունքին»

Դիտումների քանակ՝ 1609

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ավագ փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանը հարցազրույց է տվել «Իրավունք» թերթին՝ անդրադառնալով ուղեղային կենտրոնների ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ հանրային քաղաքականությունում ուղեղային կենտրոնների դերակատարության, ազդեցության, պետություն-ուղեղային կենտրոններ փոխգործակցության միջազգային առաջավոր փորձի, քաղաքականության մշակման և իրականացման գործում փորձագիտական-վերլուծական կառույցների ներուժի օգտագործման հնարավորությունների, պետության կողմից ոլորտում համապատասխան քաղաքականություն իրականացնելու դեպքում նման կառույցներից ստացվող օգուտների և այս համատեքստում Հայաստանում արձանագրվող գործընթացների ու ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրների մասին։

Հարցազրույցը տպագրվել է թերթում, ինչպես նաև՝ ընդարձակ տարբերակով հրապարակվել նույնանուն լրատվակայքում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին