ՀՊՏՀ «Ուսանողի ուղեցույցն» առցանց է

29.08.2023
Դիտումների քանակ՝ 1687

2023 թվականի «Ուսանողի ուղեցույցի» էլեկտրոնային տարբերակը, նախատեսված ՀՊՏՀ առկա բակալավրիատի ուսանողների և հատկապես առաջին կուրսեցիների համար, հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ «Ուսանողի ուղեցույց» բաժնում։

Սիրելի΄ առաջին կուրսեցիներ, ուղեցույցում դուք կգտնեք անչափ կարևոր և օգտակար տեղեկություն ձեր իրավունքների, պարտականությունների, ուսումնական գործընթացի կազմակերպման, կրեդիտային համակարգի, ընտրովի դասընթացների, գիտելիքի գնահատման բազմագործոնային և էլեկտրոնային ուսուցման համակարգերի, ինչպես նաև գրադարանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, «Էրազմուս+» փոխանակային ծրագրերի, ՈՒԳԸ-ի, մարքեթինգի և հանրային կապերի, ուսանողական խորհրդի, ուսման վարձի վճարման ժամկետների, 2023-2024 ուստարվա ժամանակացույցի և այլնի վերաբերյալ:

Կարդացե΄ք, ծանոթացե΄ք, օր առաջ դարձեք ՀՊՏՀ-ական արժեքների, սկզբունքների և կերպարի կրողը։