ՀՊՏՀ ուսանողներն ու ասպիրանտները՝ «Երիտասարդ տնտեսություն» նախաձեռնության հերոսներ

18.08.2021
Դիտումների քանակ՝ 1279

ՀՊՏՀ ուսանողներն ու ասպիրանտները դարձել են «Երիտասարդ տնտեսություն» նախաձեռնության հերոսներ՝ հանդես գալով տնտեսության շուրջ իրենց դիտարկումներով և մասնագիտական խոսքով։ «Երիտասարդ տնտեսություն» նախաձեռնությունը տեսանյութերի շարք է, որտեղ երիտասարդ տնտեսագետները բացատրում են տնտեսական տարբեր երեւույթները՝  հանրությանը մատչելի լեզվով։

ՀՊՏՀ ուսանողներ Անդրանիկ Մարգարյանը, Նարինե Պետրոսյանը և ասպիրանտ Գագիկ Բադադյանը արդեն հյուրընկալվել են նախաձեռնությանը և տնտեսական տարբեր հարցերի շուրջ ներկայացրել իրենց տեսակետները, որոնք հրապարակվել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում և Ա1+ առցանց լրատվամիջոցում։

Գագիկ Բադադյանը հավատացած է, որ շատ գումար ունենալ՝ դեռ չի նշանակում, որ ընկերությունը հաջողակ է։ Նարինե Պետրոսյանը պարզաբանել է, թե ինչու են պահումներ արվում աշխատավարձից, իսկ Անդրանիկ Մարգարյանը խոսել է պետական պարտքի մասին։

Անդրանիկ Մարգարյանի դիտարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ, Գագիկ Բադայանին՝ այստեղ, Նարինե Պետրոսյանին՝ այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին