Առողջապահության կառավարման և վարչարարության մագիստրոսական ծրագրի ընդունելության վերջին փուլն է

16.08.2021
Դիտումների քանակ՝ 1227

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ու Ազգային բժշկական պալատի կողմից համատեղ իրականացվող առողջապահության կառավարման և վարչարարության մագիստրոսական ծրագրի երկրորդ տարվա ընդունելության վերջին փուլը մեկնարկել է։

Ծրագիրն իրականացվում է՝
-մեկ տարի ժամկետով
-յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը՝ 16.00- 20.00-ն։

Ծրագրի առավելություններից են՝

✅ ծրագիրն իր տեսակով եզակի է, միջազգային փորձն ու գիտելիքները տեղայնացված են հայկական առողջապահական իրականության մեջ,
✅ դասավանդում են առողջապահական MBA ունեցող և առողջապահության ոլորտի պաշտոնյաներ, եզակի մասնագետներ և առողջապահության կազմակերպիչներ,
✅ ծրագրի բոլոր շրջանավարտները, ովքեր եկել են ծրագիր առանց աշխատելու, որպես մրցունակ կադրեր համալրել են առողջապահության ոլորտը,
✅ ծրագիրը ստեղծում է հզոր համապետական նշանակության առողջապահական ընտանիք, որին մաս կազմելն արդեն մրցակցային առավելություն է, 
✅ վարձը կազմում է1.200.000 դրամ, որը կարող ես վճարել ամսական մարումների տեսքով։

Հաշվի առնելով, որ մագիստրոսական ծրագրի տեղերի 2/3 արդեն լրացվել է ընդունելության առաջին փուլով, առաջարկում ենք արագ գրանցվել այս հղմամբ:

Ներքևում ներկայացնում ենք ՀՊՏՀ առողջապահության կառավարման և վարչարարության մագիստրոսական ծրագրի առաջին սերնդի սաների մասին պատրաստված հոլովակը, որը նկարահանվել է մագիստրոսական թեզերի պաշտպանությունից անմիջապես հետո։
Մենք սպասում ենք Ձեզ, կհանդիպենք սեպտեմբերին։
Անհրաժեշտ տեղեկատվության համար կարող եք զանգահարել` 043007107 հեռախոսահամարով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին