ՀՊՏՀ-ականները մասնակցեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վերապատրաստմանը

27.09.2024
Դիտումների քանակ՝ 482

Սեպտեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՊՏՀ դասախոսները, աշխատակիցները և ուսանողները մասնակցեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հարկերը կայուն զարգացման համար» նախաձեռնության շրջանակում կազմակերպված վերապատրաստմանը, որի նպատակն էր բարձրացնել հարկային համակարգերի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) կապի վերաբերյալ գիտելիքները՝ ընդգծելով ակադեմիական շրջանակների դերը հարկային քաղաքականությունների և օրենսդրության մշակման, ինչպես նաև համապատասխան ուսումնական ծրագրերի զարգացման հարցում։

Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին ԿԶՆ-ի հետ հարկային համակարգերի փոխհարաբերությունները, ինչպես նաև կրթական ծրագրերի բարեփոխումները հարկային և ԿԶՆ-ի թեմաներով։

Վերապատրաստման ավարտին մասնակիցներն ստացան հավաստագրեր։

Օրվա մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում