Արմեն Գրիգորյանը՝ ՀՊՏՀ ռեկտոր․ ՀՀ Կառավարությունը հաստատեց համալսարանի խորհրդի ընտրության արդյունքները

26.09.2024
Դիտումների քանակ՝ 404

2024 թ․ սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ Կառավարությունը, առաջնորդվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաստատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Արմեն Վարդանի Գրիգորյանի ընտրության արդյունքները:

Կառավարության որոշումը կարող եք տեսնել հետևյալ հղումով։

Շնորհավորում ենք Արմեն Գրիգորյանին և մաղթում նորանոր հաջողություններ՝ միտված Տնտեսագիտական համալսարանի զարգացմանը։