ՀՊՏՀ-ում կայացել է հանդիպում T-GREEN ծրագրի շրջանակում

24.05.2023
Դիտումների քանակ՝ 852

2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նախագծի համակարգողների և բուհերի ուսումնական պլանների մշակման պատասխանատու անձնակազմի հանդիպումը:

Այն նախաձեռնել էր ՀՊՏՀ-ն՝ քննարկելու բուհերի ուսումնական ծրագրերի մշակման/լրամշակման հարցերը՝ հաշվի առնելով կանաչ տեխնոլոգիաները, ինչպես նաև համատեղ/կրկնակի որակավորման ձեռքբերմամբ ավարտվող կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությունը: