Կրթական ծրագրերի մշակման աշխատանքային խմբի հանդիպում T-GREEN ծրագրի շրջանակում

15.07.2024
Դիտումների քանակ՝ 358

Հուլիսի 12-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ Կրթական ծրագրերի մշակման աշխատանքային խմբի հանդիպում՝ «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Աննա Կարապետյանը, նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Նորա Այվազյանը, ֆոնդահայթայթման բաժնի պետ, T-GREEN-ի ՀՊՏՀ համակարգող Ներսես Գևորգյանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը և միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Գրիգորյանը։

Լուսինե Դանիելյանը և Ներսես Գևորգյանը ներկայացրին ծրագրի ընթացքը և պլանավորվող գործողությունները։

Քննարկվեցին նոր կրթական ծրագրի բենչմարքինգի ձևաչափը և դրա իրականացման ուղիները։

Ներկայացվեցին նաև նոր կրթական համատեղ ծրագրի ՀՊՏՀ գործընկեր՝ Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության կառուցակարգը և հաղորդակցման ձևերն ու մեթոդները։

Հաստատվեց նոր կրթական ծրագրի և դասընթացի բենչմարքինգի իրականացման վերջնաժամկետը՝ օգոստոսի 30-ը, և հաջորդ աշխատանքային հանդիպումների ժամանակացույցը։

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարակված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները, և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար: